bat.
νυκτερίς vespertilio. գրի եւ ՉԵՂՋ. Չղջիկան. մաշկաթեւ՝ մկնատեսիլ կենդանի թռչական ընդ աղջամուղջ գիշերոյ. չղջիկ, սէկէմուկ.
Յոպոպ, եւ չիղջ. եւ ամենայն զեռուն թռչուն՝ որ գնայ ի չորս։ Զյոպոպ եւ զչիղջ, եւ զամենայն սողուն ի թռչնոց. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 19։ Օր. ՟Ժ՟Դ. 17։)
Չիղջ տոհմակիցն քո՝ քանզի ոչ կարէ համբերել լուսատու ճառագայթից արեգական, ի գիշերի ելանէ թռչել. (Եփր. համաբ.։)
Որպէս գիշերական չղջից արեւ եւ լոյս թշնամի է, եւ խաւար սիրելի, եւ դիւացն առաքինութիւնն թշնամի է, եւ չարիք սիրելի. (Գէ. ես.։)
Նիքտարի. չիղջ, կամ չեղջ. (Գաղիան.։)
Չեղջ, մաշկաթեւ. (Հին բռ.։)